Ֆիլիպ Կիրկորովն ու Մարինա Յաբլոկովան հաշտեցման համաձայնություն են կնքել: «Գիշերը հաշտության պայմանագիր է կնքվել, Յաբլոկովան հրաժարվել է բոլոր հավակնություներից, համաձայնության պայմանները պետք է գաղտնի մնան»,- հայտնել է Յաբլոկովայի փաստաբան Սերգեյ Ժորինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 16-ին պետք է կայանար դատական առաջին լսումը: Յաբլոկովան դիմել էր դատարան՝ Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Երգիչը համերգի փորձերի ժամանակ ծեծի էր ենթարկել «Ոսկե գրամոֆոնի» ռեժիսորին:

Հաշտեցումից հետո գործը կարճվելու է: