2017 թվականին Հայաստանի հետախուզական զորքերը նշում են իրենց 25-ամյակը։
Հայաստանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների ձեւավորումը սկսվել է 1991 թվական սեպտեմբերից՝ Հայաստանի անկախացումից հետո։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին ձեւավորումն ավարտվել էր։ Արդյունքում այդ օրն էլ Հայաստանում սկսեցին նշել որպես Հետախուզական զորքերի օր։
Հատուկ հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրներից է հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելը, հակառակորդի կարեւոր օբյեկտները ոչնչացնելը կամ շարքից հանելը հակառակորդի թիկունքում դիմադրություն կազմակերպելիս, օգնություն ցուցաբերելը, հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու նախանշանները բացահայտելը: Հայաստանի ղեկավարությունը, բարձր հրամանատարությունը եւ հետախույզները բարձր են գնահատում հետախուզական զորքերի պատրաստվածության մակարդակը, որը մշտապես կատարելագործվում է: Ռազմական մասնագետները կարծում են, որ հետախուզական զորքերը Հայաստանի ԶՈՒ-ի պատմականորեն ամենակարեւոր բաղադրիչներից են եղել: Այս զորքերը տարբերվում են մարտական եւ ֆիզիկական պատրաստվածությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով եւ հայրենասիրական ոգով, բարդ պայմաններում արագ որոշում կայացնելու ունակությամբ: Տվյալ ստորաբաժանումները համալրվում են տեխնիկական նոր միջոցներով եւ սպառազինության միավորներով:
Հետախուզական զորքերի օրն ավանդաբար անցկացվում է պարգեւատրման արարողություն: Այսօր շնորհավորում եւ պատվում են երկրի բոլոր հետախույզներին, ինչպես նաեւ հետախուզական զորքերի բոլոր վետերաններին: Հայ ամենահայտնի հետախույզներից է ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հետախուզական ծառայության հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանը: Նա աշխարհի մեծագույն հետախույզների հարյուրյակում է:



























