Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ծննդյան տոներին պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքներում: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան ղեկավարության մեջ իր աղբյուրը:

ԱՄՆ վարչակազմը տեղեկատվությունը ստացել է Իրաքի ղեկավարությունից: Պատրաստվող ահաբեկչությունների մասին հայտարարել են ձերբակալված ահաբեկիչները հարցաքննությունների ժամանակ: Խոսքը գնում է մահապարտների հարձակումների մասին, որոնք իրացվելու են տարեվերջին եւ տարվա սկզբին:

Միեւնույն ժամանակ ամերիկյան հատուկ ծառայություններն առայժմ այլ տեղեկությունների չեն տիրապետում՝ ահաբեկիչների մտադրությունների մասին: