Եգիպտոսում А/H1N1 վիրուսի («խոզի գրիպի») նոր բռնկում է գրանցվել։

Վարակվածների թիվը Եգիպտոսի տարբեր նահանգներում ներկայումս հասել է 23-ի, մի կին մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ «խոզի գրիպի» նոր բռնկումը Եգիպտոսում գրանցվել է եղանակի ցրտելուց հետո։ 

Եգիպտոսը 2010 թվականին А/H1N1 վիրուսով վարակվածների թվով գրավել է առաջին տեղը։  Այդ երկրին հաջորդում են Ինդոնեզիան եւ Վիետնամը։