Ամերիկյան People հանդեսը կազմել է 2010թ. գլխավոր հերոսների վարկանիշային աղյուսակը: Հանդեսի թարմ համարը հրապարակվելու է դեկտեմբերի 17-ին, սակայն Reuters գործակալությանը հաջողվել է պարզել որոշ անուններ:
Ցանկում առաջին տեղը հատկավել է դերասանուհի Սանդրա Բալոքին, ով արժանացել է «Տարվա կին» կոչմանը:
Ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Սանդրա Բալոքը արժանացել է «Օսկարի», իսկ որոշ ժամանակ անց ամուսնալուծվել իրեն դավաճանող ամուսնուց: Իսկ 2010թ. օգոստոսին Բալոքը ճանաչվել է որպես Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի:
Բացի Բալոքից՝ ցանկում են նաեւ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը: Հանդեսը «տարվա հերոսների ցանկում» ընդգրկել է Չիլիի հանքափորներին եւ Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինին:




























