Անգլիական Մանչեսթեր Սիթիի արաբական ղեկավարությունը մտադիր է Իսպանիայի ազգային հավաքականի եւ Բարսելոնայի կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ոսկե գնդակի այս տարվա երեք հավակնորդներից մեկի` Անդրես Ինյեստայի համար Բարսելոնային առաջարկել 100 միլիոն եվրո:
Սիթիում վստահ են, որ թեեւ Ինյեստան Բարսելոնայի բոլոր թիմերի աստիճաններով անցած ու այսօրվա կարգավիճակին հասած խորհրդանշական կերպար է կատալոնացիների համար, սակայն լավ առաջարկից ոչ ոք չի հրաժարվի, հաղորդում է Marca-ն:




























