Թուրքայում այսօր՝ դեկտեմբերի 16-ին սկսված «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեջ թիվ մեկ մեղադրյալ, Թուրքիայի 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար Չեթին Դողանը դատական նիստին մտնելուց առաջ ստիպել է իր թիկնապահներին մաքրել իր կոշիկները։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Չեթին Դողանի ցեխոտ կոշիկները մաքրել են նրա 2 թիկնապահները։ Դատից առաջ Չեթին Դողանի տրամադրությունը շատ բարձր է եղել:

Նշենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում բացված դատական գործը 196 անձանց նկատմամբ հեղաշրջման փորձի մեղադրանք է ներառում։  Հեղաշրջման փորձի մեջ մեղադրվում են ինչպես ծառայության մեջ գտնվող, այնպես էլ՝ պաշտոնաթող գեներալներ։
Այս մասին հայտնի էր դարձել, երբ թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

«Մեծ մուրճ»-ի գործով առանցքային մեղադրյալները հերքում են հեղաշրջում կազմակերպելու փաստը՝ պնդելով, թե դա եղել է ուսումնավարժական ծրագիր։