Հայերի ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ, որոնք կորցրել են սեփականությունը Օսմանյան կայսրության փլուզման տարիներին, թուրքական կառավարության, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ «Ziraat Bankasi» բանկի դեմ դատական հայց են ներկացրել Լոս Անջելեսի դատարան: Նրանք պահանջում են բռնագրաված հողերի, այդ թվում Ինջիրլիկ ռազմավարական ռազմակայանի տարածքի համար 63 միլիոն դոլար, հաղորդում է The Washington Post-ը.

Հայը ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղինյանը: Նրա կինը պնդում է, որ պահպանվել են փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իր նախնին` մեծահարուստ հայ մի հողատեր 1915-ին ստիպված է եղել ընտանիքով լքել Թուրքիան` թողնելով տունը, հողատարածքները եւ ապահովագրական բիզնեսը:

Թուրքական դեսպանությունն ու հյուպատոսությունն առայժմ չեն մեկնաբանել փաստը:

Վարդգես Եղինյանը նախկինում էլ Ցեղասպանության հետ կապված բազմաթիվ հայցեր է ներկայացրել, սակայն առաջին անգամ է այն ուղղված թուրքական կառավարության եւ Թուրքիայի երկու հնագույն բանկերի դեմ:

Փորձագետները նշում են, որը հայցը պայմանավորված է Կալիֆոռնիայի Վճռաբեկ դատարանի այն որոշման հետ, որով Ղեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցում են ստանում ապահովագրական ընկերություններից: Հայցում նշվում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ավիաբազայի տարածքը վարձակալությամբ տալուց մեծ շահույթ ունի: