Ֆուտբոլում նոր բան հորինել արդեն դժվար է: Բայց երբեմն ֆուտբոլիստները ոչ ստանդարտ մոտեցում են ցուցաբերում ամենաստանդարտ դիրքերում: 11 մետրանոցը խաղարկելով հազվադեպ են իրացնում, որովհետեւ տուգանային հրպարակից դուրս գտվող ֆուտբոլիստին գնդակին հասնելու համար պետք է արագություն եւ մրցակցի անարձագանք վերաբերմունք: Ալ Իթիհադի ֆրանսիացի խաղացող Գրեգորի Դյուֆրենը 11 մետրնոցը խաղարկել է Սիմոն Ֆեյնդունոյի հետ, որն էլ հասցրել է գրավել մրցակցի դարպասը:





























