Մերձմոսկվայում առգրավվել են 3 հողատարծքներ, որոնք պատկանել են Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության խմբակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հետաքննության վարկածով՝ Եղիազարյանը խարդախության միջոցով գործարար Վիտալի Սագինից խլել էր «Եվրապարկի» 20 տոկոսը՝ 1,5 մլրդ ռուբլի արժողությամբ:
Եղիազարյանի հանդեպ 2010-ի հոկտեմբերին քրեական գործ է հարուցվել, դրանից առաջ խորհրդարանը նրան զրկել էր պատգամավորական անձեռնամխելիությունից: Վերջինս 2010-ի հուլիսից ընտանիքի հետ ապրում է Լոս-Անջելեսում: Գործ հարուցելուց հետո՝ նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել:





























