Լոնդոնի բարձր դատարանը մերժել է բրիտանական դատախազների բողոքը, ովքեր դեմ էին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին գրավի դիմաց ազատ արձակելուն: Այսպիսով դատարանը որոշել է, որ Ասանջը պետք է ազատ արձակվի՝ 283 (որոշ տեղեկություններով 200) ֆունտ սթերլինգ գրավի դիմաց: Երկու օր շարունակ Ասանջի փաստաբանները կանխիկ գումար են հավաքել:
Ներկայումս ուսումնասիրվում են Ասանջի ազատ արձակման պայմանները: Բացի գրավից՝ նախատեսվում է նրան հատկացնել հատուկ էլեկտրոնային թեւնոց եւ երկրից չբացակայելու ստորագրություն վերցնել: Նախնական տեղեկությունների համաձայն, Ասանջն ազատ կարձակվի վաղը՝ որոշակի թղթաբանական ընթացակարգերից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 14-ին Ասանջի կողմնակիցները հայտարարել էին, որ նրա փաստաբանները գրավի համար գումարի որոշակի մասը հավաքել են, որպեսզի դեկտեմբերի 7-ին ձերբակալված Ջուլիան Ասանջն ազատ արձակվի: Հիշեցնենք, որ Շվեդիայում նրան մեղադրում են սեքսուալ բնույթի հանցագործություն կատարելու համար:



























