Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանն ընդունել է «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50,4 մլն ռուբլի յուրացնելու մեղքը, հայտնում է «Տելեգրամում» Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայության  էջը։

«2017-ի հոկտեմբերի 11-ին Օգանեսյանը միջնորդություն էր ներկայացրել համագործակցելու մասին նախադատական համաձայնության մասին։ Նրա դեմ գործը առանձին վարույթում է։ Հոկտեմբերի 16-ին ֆիգուրանտն  ընդունել էր մեղքը։ Քննության տվյալներով՝ յուրացված գումարի չափը կազմում է 50 480 862 ռուբլի։ Քննիչը դատարանին խնդրում է խափանման միջոցը երկարաձգել մինչեւ 2018 թվականի փետրվարի 9-ը։ Դատարանը միջնորդությունը կքննի նոյեմբերի 13-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օգանեսյանին ձերբակալել էին Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 16-ին։ Նրան տեղափոխել էին Պետերբուրգ եւ մեղադրանք ներկայացրել խարդախության համար ու կալանավորել։ Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Քննության վարկածի համաձայն՝ Օգանեսյանը «ՏԴՄ» բաժնետիրական ընկերությանը ապօրինի կերպով ներգրավել էր մարզադաշտի շինարարության մեջ եւ 2014-ին տեսատախակների մատակարարման մասին պայմանագրի կնքման միջոցով յուրացրել ավելի քան 50 մլն ռուբլի, փոխանցում է «Չեմպիոնատը»։