ՌԴ Իժեւսկ քաղաքում 9-հարկանի շենքի շքամուտքի փլուզման հետեւանքով քանդվել է 32 բնակարան, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: Նա նաեւ հայտնել է, որ տարհանվել են շենքի հարեւան մուտքի բնակիչները:

Մուտքերից մեկի փլուզման հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երկուսը միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել են, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ ԱԻՆ Կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ  Մոսկվայի ժամանակով 15:45-ին ականատեսների կողմից հաղորդագրություն է ստացվել փլուզման մասին:

«Փլվել է Ուդմուրտսկայա  261 հասցեում գտվող  բազմաբնակարան շենքի առաջին մուտքի 1-9 հարկերը: Շենքը պանելային է, 9 հարկանի, 6 մուտքով », - ասել է գործակալության զրուցակիցը: «Փլատակների տակ գուցե մարդիկ են գտնվում », - հավելել է նա:

Տեղական լրտվամիջոցները հաղորդում են, որ շենքի առաջին հարկում գտնվող խանութները մնացել են փլատակների տակ: Փլված շենքի սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ շենքի առաջին հարկում մանկական կենտրոնի ցուցանակ կա: