Իժեւսկում շենքի փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել։ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ, տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՌԴ Իժեւսկ քաղաքում 9-հարկանի շենքի շքամուտքի փլուզման հետեւանքով քանդվել է 32 բնակարան, տարհանվել են շենքի հարեւան մուտքի բնակիչները:

Մուտքերից մեկի փլուզման հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երկուսը միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել են։

Տեղական լրտվամիջոցները հաղորդում են, որ շենքի առաջին հարկում գտնվող խանութները մնացել են փլատակների տակ: Փլված շենքի սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ շենքի առաջին հարկում մանկական կենտրոնի ցուցանակ կա: