Նոյեմբերի 10-ին մահացել է ռուս գրող, երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Հումորիստ Եվգենի Պետրոսյանը ծանր է տանում գործընկերոջ եւ ընկերոջ մահը: Նրա խոսքով՝ Զադորնովի մահն անձամբ իր եւ ընդհանրապես ամբողջ երկրի համար անդառնալի կորուստ է:

«Զադորնովը երգիծանքի ոլորտում եզակի երեւույթ էր, որը մարդկանց օգնում էր եւ օգնում է կյանքը հումորի միջոցով վերաիմաստավորել: Նա ամենասրամիտ մարդկանցից մեկն էր, որոնց ճանաչել եմ, կարդացել ե՛ւ գրքերում, ե՛ւ բեմում, որովհետեւ այս բոլոր տարիներին ես էի նրա ստեղծագործությունների կատարողը: Այն ամենի մեծ մասը, որ ես կարդացել եմ, նա գրել է ինձ համար: Երեք տասնամյակ…Այո, ավելի շատ, մոտ 40 տարի…Ուստի նրա մահն ինձ համար մեծ վիշտ է»,- խոստովանել է Պետրոսյանը, հայտնում է Metro-ն: 

Զադորնովի սրամիտ դիտողություններից շատերը թեւավոր խոսք են դարձել, որոնք օգտագոծում ենք առօրյա կյանքում: NEWS.am-ն առաջարկում է գրողին ժպիտով հիշել՝ հիշողության մեջ թարմացնելով Զադորնովի որոշ մեջբերումներ:

«Միջնադարում կնոջ նկատմամբ վստահության երաշխիքը հավատարմության գոտու բանալին էր: Մեր օրերում՝ սոցցանցի էջի գաղտնաբառը…»:

Ստի եւ ճշմարտության տարբերությունն այն է, որ սուտը միշտ վկաներ ունի, իսկ ճշմարտությունը՝ երբեք:

Մենք զարմանալի մարդիկ ենք: Ուզում ենք բոլորի նման ապրել, դրա հետ մեկտեղ փորձում ենք մյուսներին չնմանվել:

Բոլոր ժողովուդները, ժողովրդավարական մոթոդներ օգտագործելով, պայքարում են իրենց ապագայի համար, եւ միայն մենք ենք մեր անցյալի դեմ պայքարում: Եվ մենք, ինչն ապշահար է անում, մշտապես հաղթում ենք:

Վիրահատության ժամանակ վիրաբույժները դիմակ են հագնում, որ անհաջող վիրահատության դեպքում հիվանդներն իրենց ճանաչել չկարողանան:

Միայն Ռուսաստանում են կարող իրար քաշքշող մարդիկ միասին ծեծել իրենց իրարից բաժանել ցանկացողին:

 

 

Պուտինի եւ Թրամփի ընկերության պատվին նոր անուններ կհայտնվեն՝ ՎլադՕնալդ. ԹրամպՈւտյա, ՊուտինԱլդ, ՎովկադՕն, ՎլավլատրԱմպի եւ կրկնակի անուն Կինուլի-Հիլարի:

Ես հաճախ ավելի շատ լեգենդներին ու առասպելներին եմ հավատում, քան պաշտոնական պատմությանը: Լեգենդը միշտ ուռճացնում է, բայց երբեք չի ստում, իսկ պատմությունն իշխանափոխության հետ ամեն անգամ փոխվում է: