Թուրքիայի Բուրսա քաղաքի խանութները թալանած գողերը ապշեցրել են ոստիկաններին՝ գողության ընթացքում ցուցաբերած հանդարտությամբ։

Սպիտակ մեքենայով եւ դիմակավորված 4 գողերը սպասել են մինչ խանութը փակվի եւ անցել են գործի։ Խանութի ներսում գողերը նկատել են տեղադրված անվտանգության տեսախցիկը, սակայն բանի տեղ չեն դրել եւ ժամանակ առ ժամանակ մոնիտորի մեջ դիտել են, թե իրենք ինչպես են գողությունը իրականացնում։

Գողության դեպքը հայտնի դառնալուց հետո ժամանած ոստիկանությունը եւ խանութի տերը դիտել են անվտանգության տեսախցիկի տեսագրած կադրերը, որտեղ գողերը ուշադրություն չդարձնելով տեսախցիկին՝ հանգիստ կերպով թալանել են խանութը։