Ուկրաինայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել իշխող Ռեգիոնների կուսակցության եւ ընդդիմադիր «БЮТ-Батькивщина» (БЮТБ) խմբակցության պատգամավորների միջեւ:

Դեկտեմբերի 16-ին ընդդիմադիրները շրջափակել էին պատգամավորական ամբիոնը, իսկ նախագահության սեղանին փակցրել էին պաստառներ` «Прекратите политические репрессии!», «Руки прочь от Тимошенко!» գրություններով:

Սակայն երեկոյան Ռեգիոնների կուսակցության պատգամավորները հարձակվել են ընդդիմադիրների վրա եւ պոկել են պաստառները: Ընդհարման հետեւանքով մի քանի պատգամավորներ ծանրք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի վիճակը ծանր է:

Նշենք, որ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ: