Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Հայերի ցեղասպանության մասին ֆիլմ նկրահանելու նպատակով բանակցում է Սթիվեն Սփիլբերգի, Ալեքսանդր Պենի եւ Սթիվեն Զեյլիանի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
«Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015-ին: Նկարահանումները կսկսվեն 2012-ին եւ կարծում եմ, որ երեք տարին նախագիծն ավարտելու համար բավական կլինի », - ասել է Գեւորգյանը:
Նրա խոսքով, ֆիլմի բյուջեն առայժմ հստակեցված չէ: Բոլոր հարցերը պատասխան կունենան, երբ լուծվեն ռեժիսորի, սցենարիստի եւ սցենարի խնդիրները:




























