Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է հույսը դնել Թուրքիայի վրա, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օնուր Օյմենը:

«Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին ցանկացած դեպքում»,- նկատել է նա՝ հիշեցնելով «երկու երկրների եղբայրության ու բարեկամության» մասին:

Նրա խոսքով, Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անփոփոխ կմնա՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության ղեկին:

«Ադրբեջանի հարցը մեզ համար ոչ թե կառավարության հարց է, այլ ազգային: Ոչ մի կառավարություն չի կարող դեմ գնալ ժողովրդի զգացմունքներին եւ ցանկություններին: Ղարաբաղյան հարցը թուրք ժողովրդի համար նույնպիսի ազգային հարց է, որքան կիպրականը»,- ասել է Օյմենը:

Օյմենը նաեւ հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է հետ կանչվեն թուրքական խորհրդարանից: