Թուրքիայում Գեզի այգու իրադարձություններում, «Մեծ կաշառք» գործողություններում եւ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով թուրքական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել ամերիկացի քաղագետ Հենրի Ջեք Բերքիի նկատմամբ։
Թուրքական Star–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ծնված ամերիկացի քաղաքագետ, միջազգային «Վուդրո Վիլսոն» կենտրոնի Մերձավոր Արեւելքի տնօրեն Հենրի Ջեք Բերքիին մեղադրվում է Թուրքիայում մի շարք հակապետական իրադարձություններում մասնակցություն ունենալու մեջ։ Մեղադրանքում նաեւ շեշտվում է, թե նա հանդիպել է հեղաշրջման կազմակերպման փորձի մեջ մեղադրվող Օսման Քավալայի հետ։
Թուրքական դատախազությունում դեռ չեն հաստատել իշխանամետ Star–ի պնդումները։



























