Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել Վաշինգտոնում Աֆղանստանի պատերազմի դեմ եւ Wikileaks-ի հիմնադրի օգտին տեղի ունեցած ցույցի ընթացքում:
Խաղաղ ցույցի կազմակերպիչը ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Դենիել Էլսբերգն է, ով 1960-ականներին Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսք էր կազմակերպել Վիետնամի պատերազմի մասին:
Ցույցը բավական աղմկոտ է եղել, եւ ոստիկանությունը խնդրել է ցրվել: Անհնազանդներին ոստիկանները ձերբակալել են եւ ուղեկցել հատուկ տարածք, որտեղ նրանց լուսանկարել են ու տարել ոստիկանական բաժանմունքներ:
Ձերբակալվածներին տուգանել են 100 դոլարի չափով: Ձերբակալվածների թիվը հասել է 131-ի: Ձերբակալվել է նաեւ Էլսբերգը, ում համար սա հոբելյանական էր: Նա արդեն 80-րդ անգամ է ձերբակալվում, այն բանից հետո, երբ New York Times-ին էր հանձնել պաշտպանության նախարարության փաստաթղթերը:





























