Կոլումբիական դրոշի տակ նավարկող Seabright բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ թուրքական ափի մոտ, գրում է Cihan գործակալությունը:

Նավը խորտակվել է ուժեղ փոթորկի արդյունքում, որն այն նետել է ժայռերի վրա, բեռնանավը զգալի վնասներ է ստացել են խորտակվել: Նավի վրա 18 մարդ է եղել՝ 16 եգիպտացի եւ 2 սիրիացի: Անձնակազմի բոլոր անդամները լքել են նավը:

Գործակալության տվյալներով, նրանցից 17-ին հաջողվել է փրկվել: Տուժածներին տեղափոխել են Անթալիայի հիվանդանոցներ: Շարունակվում են կորած նավաստու որոնումները, հաղորդում է Trend-ը: