Անհայտ անձինք կոտրում եւ տանում են Mardan Palace հյուրանոցի դեկորի ոսկեզօծ տարրերը, որը 2009 թվականին Անթալիայում կառուցել է Չերքեսյան շուկայի նախկին տեր Թելման Իսմայիլովը, հայտնում է Milliyet-ը:

Mardan Palace-ը հարկերի չվճարման պատճառով աշնանը հոսանքազրկվել էր, անձնակազմը հեռացել էր, իսկ ազդանշանային համակարգն անջատվել: Դրանից հետո հյուրանոցում գիշերային ժամերին  գողեր էին հայտնվում, որոնց հաջողվել է հափշտակել ոսկեզօծված դարպասի 7-ից ոչ պակաս սեկցիաներ եւ այգու դեկորի իրեր:

Իսմիայիլովը «7-աստղանի» Mardan Palace հյուրանոցը կառուցել է 1,4 մլրդ դոլարով: Բացման արարողությանը մասնակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, դերասաններ Ռիչարդ Գիրը, Շերոն Սթոունը, Մոնիկա Բելուչին եւ այլ հայտնիներ: