Մոսկվայի իրավապահներին են դիմել մի քանի մարդ՝ հայտարարություն տալով, որ իրենց վրա կրակել են դաղստանյան համարանիշներով մեքենայից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Նշվում է, որ տուժածներին ոչ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է մեքենան: Ըստ տուժածների՝ իրենց վրա կրակել են գազային հրազենից: Անցորդներին գնդակոծել են Range Rover Sport մուգ գույնի մեքենայից, որի համարանիշների վրա նշված է տարածաշրջանը՝ 05:





























