Երեկ ուշ երեկոյան տեղեկություներ տարածվեցին, թե առաջիկա օրերին հրաժարական են տալու ԲՀԿ-ական  նախարարները, եւ «Բարգավաճ Հայաստանը» դուրս է գալու կոալիցիայից: Ըստ նույն աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն իր նախարարներին հրահանգել է բոլոր կիսատ գործերը մինչեւ տարեվերջ ավարտել եւ պատրաստ լինել ցանկացած պահի հրաժարական ներկայացնելու: Սույն լուրերի կապակցությամբ թերթին ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել. Ծառուկյանի մամուլի խոսանկ Խաչիկ Գալստյանը հեռախոսազանգերին չի պատասխանել: «Արդեն տեղեկացրել ենք, որ չի բացառվում անգամ ԱԺ ցրելը: Այս ֆոնին ուշագրավ է մի փաստ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի շաբաթ է, դադարել է ՀՀԿ-ի կրծքանշանը կրել:

Կրծքանշանին փոխարինել է Հայաստանի եռագույնը: Երեկ թերթը մանրակրկիտ ուսումնասիրել է ԱԺ նախագահի վերջին լուսանկարները. վերջին անգամ նրա հագուստին ՀՀԿ կրծքանշանը եղել է նոյեմբերի 22-ին: Արդեն նոյեմբերի 23-ից, երբ նա մեկնել է Սիրիա, այդ կրծքանշանն անհետացել է: Եւ ընդամենը մի անգամ այն կրկին հայտնվել է ԱԺ նախագահի կրծքին դեկտեմբերի 1-ին, երբ նա մասնակցում էր ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԱԺ վերջին նիստերին  Հովիկ Աբրահամյանն իր կրծքին մշտապես կրել է եռագույնը՚»-գրում է թերթը: