Թերթի աղբյուրների համաձայն՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է Երեւանի նախկին քաղաքաքպետ Գագիկ Բեգլարյանի հետ վերջինիս համառ խնդրանքներից հետո: Գագիկ Բեգլարյանին հետաքրքրել է իր ճակատագիրը, հատկապես իր ունեցվածքին եւ «Հանրապետական» կուսակցությունում իր հետագա դերակատարմանը վերաբերող հարցը: Սերժ Սարգսյանը չի շտապել որեւէ սպառիչ պատասխան տալ Բեգլարյանին, փոխարենը՝ առաջարկել է ժամանակավորապես լքել հանրապետութունը:

«Ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը արդեն մեկնել է Հայաստասնից եւ գտնվում է Եվրոպայում, ենթադրաբար Իտալիայում: Այլ  աղբյուրների հաղորդմամբ, Գագիկ Բեգլարյանը առայժմ կբավարարվի միայն Երեւանի ավագնու մանդատով: