Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը պաշտպանել է Ջուլիան Ասանջին:

Նրա խոսքով,  ո՛չ Wikileaksը եւ ո՛չ էլ նրա ստեղծող Ջուլիան Ասանջը Ավստրալիայում օրենք չեն խախտել:

The Australian-ի հաղորդմամբ, Հիլարդը նշել է, որ  Wikileaks-ի գործունեությունը մեծամասամբ անպատասխանատվության դրսեւորում է եւ չի հակասում ավստրիալական օրենքներին:

Նրա խոսքով, Ասանժին իբրեւ Ավստրալիայի քաղաքացու, կցուցաբերվի անհրաժեշտ դիվանագիտական խորհրդատվություն:

NEWS.am-ն ավելի վաղ  տեղեկացրել էր, որ բրիտանական դատարանն Ասանջին ազատ է արձակել 240 հազար ֆունտ սթերլինգի դիմաց: Ասանջը հայտարարել է, որ իր ձերբակալությունը չի անդրադառնա Wikileaks-ի գործունեության վրա եւ նա կշարունակի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: