Հայաստանը դիվանագիտական առաքելություն ունի աշխարհի տասնյակ երկրներում, հարյուրավոր հայ դիվանագետներ իրենց ընտանիքներով ժամանակավորապես բնակվում են այլ պետություններում: Նրանց համար վարձակալված բնակարանների համար վճարվում է Հայաստանի բյուջեից մեր՝ հարկատուների հաշվին: Ըստ թերթի ունենած տեղեկությունների, վարձակալված ամենաթանկ բնակարանը Փարիզում է, որտեղ ժամանակին բնակվում էր դեսպան Էդուրադ Նալբանդյանը: Այսօր այդ նույն բնակարանում է Ֆրանսիայում Հայաստանի գործող դեսպան Վիգեն Չիթեչյանը:
Բնակարանը Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ է: Ամեն ամիս այդ բնակարանի համար վճարվում է 6.300 եվրո կամ մոտ երեք միլիոն դրամ:





























