Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հնարավոր ընտրությունը մի տեսակ փորձաշրջան է նրա հետագա քաղաքական կարիերայի, մասնավորապես, 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելո ւհամար: Ասում են նաեւ, թե այս «պրոյեկտն» արժանացել է նաեւ որոշ արտաքին ուժերի, մասնավորապես, Մոսկվայի հավանությանը:

Հետաքրքիրն այն է, որ երկրի «գլխավոր գազագործի» թեկնածությունն արդեն վաղուց է շոշափվում՝ տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու առնչությամբ: Սակայն մայրաքաղաքի ղեկավարի բարդ, հրապարակային եւ նույնիսկ վտանգավոր պաշտոնը, ասում են, կարող է դառնալ ինչպես լուրջ առաջխաղացման ցատկահարթակ, այնպես էլ քաղաքական հավակնությունների գերեզմանոց: