Դեկտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (ճամապարհային երթեւեկության կանոների խախտում, որն անզգուշաբար առաջացրել է մարդու մահ): Քրեական գործը հարուցվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին Նալբանդյան փողոցի 32 շենքի դիմաց, Պատմության թանգարանի մոտ «Տոյոտա Կառոլա» մակնիշի 22 ՍՏ 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Կառլեն Թադեւոսի Թերզյանին:
Վերջինս տեղափոխվել է թիվ համալսարանական հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացել է: Կառլեն Թերզյանը ճանապարհը հատելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված հատվածով:
«Տոյոտա Կոռոլա» մեքենայի վարորդը եղել է Երեւանի բնակիչ Մուշեղ Վարուժանի Գյուրջյանը: Նա սովորում է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























