«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցություն է ցուցաբերել «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող նորարար ուսուցիչների ֆորումին: Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից ուսուցիչները մրցույթին ներկայացրել են ուսման ոլորտում կիրառվելիք նորարարական ծրագրեր: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 58 կրթական ծրագիր, որից 20-ն անցել է եզրափակիչ փուլ:

Երեւանում կայացած եզրափակչից հետո հեղինակավոր ժյուրին ընտրել է երեք հաղթողների: Հաղթողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին», որը տեղի կունենա 2011թ-ի մարտի 23-26-ին՝ Մոսկվայում: Նրանք են` Անահիտ Բաղդասարյանը` Վանաձորից, Նարինե Բաղդասարյանը` Երեւանից եւ Գեղամ Սիմոնյանը` Երեւանից:

«ԱրմենՏԵլի» կողմից հանրահաշվի եւ երկրաչափության, ինֆորմատիկայի եւ ֆիզիկայի  ոլորտին առնչվող նորարար ծրագրեր ներկայացնող եւս երեք ուսուցիչ պարգեւատրվել են Nokia 5800 հեռախոսներով: Ընկերության կողմից հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանը: Եզրափակչի բոլոր հաղթողները «ԱրմենՏԵլ» ընկերության կողմից հուշանվերներ են ստացել:

Ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը: Նախորդ տարվա երկու ուսուցիչներ-մրցանակակիրներ ներկայացրեցին Հայաստանը Գերմանիայում կայացած «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին»: