Երեւանի ավագանին այս պահին ընտրում է Երեւանի նոր քաղաքապետին: ՀՀԿ-ի կողմից առաջադրված միակ թեկնածուն «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն է:

Ավագանու նիստը լուսաբանող NEWS.am-ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ ավագանու խմբակցությունները քննարկում են Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Դիմելով ավագանու ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Պետք է փորձենք ժամանակակից տարածքային կառավարման, քաղաքային տնտեսության համակարգ, նոր մշակույթ ստեղծել. Կանխատեսում, պլաններ, իրագործում, վերահսկողություն: Եթե կարողանանք այս ամենը ստեղծել, ապա հնարավոր կլինի առօրյա աշխատանքները կատարել էֆեկտիվ: Կստեղծվի բարենպաստ դաշտ, որտեղ ներդրումներ կկատարվեն: Եթե ավագանին համաձայն է իմ թեկնածությանը, ակնկալում եմ ակտիվ համագործակցություն բոլոր ֆրակցիաների հետ: Լավ շանս ունենք ստեղծել հարմարավետ եւ լավ քաղաք: Համոզված եմ»: