Դեկտեմբերի 17-ին`ժամը 01.26-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բուսաբանական փողոցի թիվ 10/3 տան բնակիչներ`18-ամյա Ռուզան Խաչատրյանը, 40-ամյա Անահիտ Խաչատրյանը եւ 30-ամյա Գոհար Մանուկյանը, ըստ նախնական տվյալների թունավորվել են շմոլ գազից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն` տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից :





























