Դեկտեմբերի 16-ին`ժամը 21.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 28 շենքի թիվ 13 բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է 80-ամյա Վարդանուշ Հովակիմյանի դին: