ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարեւորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: