Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Աֆղանստանում հայկական խաղաղարար առաքելության թվաքանակի եւ տեղակայման ժամկետների ավելացման օրինագծին:
Փաստաթուղթը ենթադրում է ավելացնել հայ խաղաղարարների թիվը 5-ով, իսկ տեղակայման ժամկետը՝ 12 ամսով: Ներկայումս Աֆղանստանում Հայաստանն ունի 40 խաղաղարար:
Ինչպես նախօրեին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական զորակազմի թվաքանակի, նաեւ առաքելության ժամկետների ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի համապատասխան ռազմավարության հետ, որը ենթադրում է Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղարարների թվաքանակի աճ: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ ցանկացած դեպքում ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել իր զորակազմը Աֆղանստանից հանել մինչեւ 2014թ.:
Նա ընդգծել էր, որ Հայաստանն այդ հարցում պետք է գործի ՆԱՏՕ-ի հետ համահունչ եւ ավելացնի իր ներկայությունը Աֆղանստանում:
Տվյալ առաջարկը, որքան էլ զարմանալի է, հայ խորհրդարանականների կողմից ընդունվել էր միահամուռ ոգեւորությամբ՝ անկախ նրանց քաղաքական հաայցքներից:




























