Թուրքական Star TV-ի թղթակիցը շրջել է փողոցներում եւ քաղաքացիներին ցույց տվել 7 դերասանի եւ ԵՄ-ի գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշի լուսանկարները։
Հարցման ենթարկված քաղաքացիներից ոչ մեկը չի ճանաչել նախարարին, սակայն անմիջապես ճանաչել են թուրքական հեռուստասերիալների դերասաններին։
Քաղաքացիների մի մասն էլ կարծել է, թե Էգեմեն Բաղըշը եւս հեռուստասերիալի դերասան է, սակայն չեն հիշել, թե կոնկրետ որ սերիալի։



























