Չարժե, որ վրացի արտիստներն այժմ ելույթ ունենան Ռուսաստանում, հայտարարել է Վրաստանի մշակույթի գործիչների միության նախագահ Դավիթ Օկիտաշվիլին, հայտնում է «Վզգլյադ» թերթը։
Մեկնաբանելով ռոմանսի լեգենդ Նանի Բրեգվաձեի՝ Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ելույթ ունենալուց հրաժարումը՝ նա հայտարարել է, որ դա «Ռուսաստանում շատերի կողմից ցավով է ընդունվել»։
Նա նաեւ ասել է, որ Բրեգվաձեն վերջնական համաձայնություն չի տվել Ռուսաստանի մայրաքաղաքում երգելու համար։
«Կազմակերպիչները շտապել են՝ չսպասելով Բրեգվաձեի վերջնական պատասխանին»,- ուղիղ եթերում ասել է Օկիտաշվիլին ու հավելել. «Նանի Բրեգվաձեին անհարմար դրության մեջ են դրել»:
Նա հայտնել է, որ Ռուսաստանում «միլիոններ են առաջարկում» Վրաստանի ազգային բալետի հյուրախաղերի համար, սակայն նրանք եւս չպետք է դեռեւս հանդես գան Ռուսաստանում։





























