Անկարայի հատուկ իրավասություններով դատախազի կողմից քննվող Կայսերիի շաքարի գործարանի հետ կապված գործի շրջանակներում ձերբակալվել է Անթալիայի փոխնահանգապետ Ալի Յեներ Էլչինը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ Անթալիայի փոխնագանգապետը ձերբակալվել է Կայսերիի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գծով վարչության աշխատակիցների կողմից եւ տեղափոխվել Անկարա։

Անթալիայի փոխնահանգապետը նախկինում եղել է Կայսերիի փոխնահանգապետ եւ դեռեւս կապեր ունի Կայսերիի շաքարի գործարանի տնօրենի հետ, ով գտնվում է կալանքի տակ։