Ընդդիմադիր «Աթա-Ժուրթ» (Հայրենիք) կուսակցության առաջնորդ Ահմատբեկ Քելդիբեկովն ընտրվել է Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ:
Նրա թեկնածությունն առաջադրվել է կառավարող կոալիցիայի կողմից, որը բաղկացած է «Աթա-Ժուրթ», «Հանրապետություն» եւ սոցիալ-դեմորատական կուսակցություններից:
Գաղտնի քվեարկության ընթացքում Քելդիբեկովի օգտին քվեարկել է 120 պատգամավորների մեծ մասը:
Խորհրդարանի նախագահի ընտրությունը հնարավոր է եղել, երբ Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթումբաեւայի հանձնարարականով Օմուրբեկ Բաբանովը կոալիցիա է կազմավորել:





























