Լիտվան ԵԱՀԿ-ում 2011թ. իր նախագահության ընթացքում նոր հատուկ ներկայացուցիչ կունենա, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Այդ պաշտոնին նշանակվել է Լիտվայի ԱԳՆ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսը:
ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին Աստանայում Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսն ասել է, թե որոշել է փորձառու դիվանագետի նշանակել ձգձգված հակամարտությունների հարցով, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը շարունակելու է աշխատել Մինսկի խմբի հետ:
2010թ. ԵԱՀԿ նախագահությունն իրականացնում է Ղազախստանը, 2011թ.Ղազախստանին կփոխարինի Լիտվան:





























