Ռուսաստանի մայրաքաղաքում սպանվել է «Աֆինա-ստրոյ» շինարարական ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Հանցագործը կրակել է նրա պարանոցին երբ գործարարը գտնվել է «Այգի եւ բանաջարանոց» խանութի գրասենյակի հարեւանությամբ:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, չարագործը դեն է նետել ատրճանակը եւ փախել:
«Աֆինա-ստրոյը» Մոսկվայի Հարավ-Արեւմտյան շրջանում «Պրիորիտետ» բնակելի համալիրի կապալառուն է:



























