ԱԼՄ եւ «Երեւան» հեռուստաընկերությունների պայքարում 5:4 հաշվով հաղթել է «Երեւանը»: Նման կարծիք է հայտնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Արամ Մելքոնյանը, նշելով, որ ըստ հեռուստաընկերությունների մրցույթի կանոների, հաղթող է ճանաչվում այն հեռուստաընկերությունը, որը 6 չափանիշներով լավագույնը կլինի տվյալ մրցույթում:

«ԱԼՄ-ի եւ «Երեւանի» միջեւ Ֆուտբոլային լեզվով ասած՝ բավական թեժ պայքար է ընթացել: Ակնհայտ առավելություն չի եղել, եւ հենց վերը նշված չափանիշների սկզբունքը բերել է նրան, որ երկու չափանիշով հաղթել է «Երեւանը», մեկով՝ «ԱԼՄ»-ն, իսկ երեք չափանիշով հավասար են դուրս եկել: Այստեղից եւ 5:4 հաշիվը», պարզաբանել է Արամ Մելքոնյանը: