Իտալիայի ազգային օրհներգը` «Իտալիայի եղբայրները» 71 տարի շարունակ օգտագործվելուց հետո պաշտոնական կարգավիճակ է ստացել, հաղորդում է ANSA-ն:
Գոֆրեդո Մամելիի «Իտալացիների Երգը» բանաստեղծության եւ Միքելո Նովարոյի գրած երաժշտության հիման վրա ստեղծված օրհներգին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվել է այսօր՝ Սենատի սահմանադրության հարցերով հանձնաժողովի կողմից:
Ավելի վաղ, «Իտալիայի եղբայրները», թեեւ հնչում էր բոլոր պաշտոնական իրադարձություններին, սակայն օրհներգի կարգավիճակ չուներ:




























