Թուրքիայի Մերսին քաղաքի բարերից մեկում սպանվել է երգիչ Սարափ Օզթուրքը, ով հրաժարվել է կատարել քրդերեն երգ:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Մերսինի  «Ժասմին» բարում կեսգիշերին հաճախորդներից մեկը պատվիրել է, որ երգիչը կատարի քրդերեն մի երգ, սակայն երգիչը կտրականապես հրաժարվել է կատարել այն:

Մեթին անունով հաճախորդը վիճաբանության մեջ է մտել երգչի հետ եւ կրկին մերժում ստանալով՝ գնդակահարել երգչին, ով տեղում մահացել է։

Սպանությունից հետո հաճախորդը հեռացել է բարից։