Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նաապատրաստվում:

Այդ օրն առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Աթենքի փողոցում իրար էին բախվել «BMW X5» մակնիշի 91 SP 999 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 07 ՕԼ 374 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքնում «ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ վթարի մեղավորը «ՎԱԶ 2106»-ի վարորդ, 42-ամյա Արմեն Վարազդատի Առաքելյանն է եղել, իսկ «BMW X5»-ը վարել է 34-ամյա Աշոտ Բորիսի Գալստյանը, որն աշխատում է  կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում՝ որպես հերթափոխի պետ:



 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի