Արեւմտյան երկրները Մերձավոր արեւելքի ժողովրդավարության հիմնական թշնամիներն են: Դեկտեմբերի 17-ին ասել է Իրանի Բարձրագույն խորհրդի մարդու իրավունքների գծով գլխավոր քարտուղար Մոհամմադ Ջավադ Լարիջանինը: Փոխանցում է Press TV-ին՝ հղում անելով Mehr-ին: «Արեւմտյան երկրները՝ այդ թվում եւ Մեծ Բրիտանիան, դիկտատուրայի հետեւողական կողմնակիցներ են ու տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման թշնամիներ»,-ասել է Լարիջանին:

Քննադատելով արեւմտյան պետությունների քաղաքականությունը մարդու իրավունքների ոլորտում՝ նա նշել է, որ նրանք փորձում են իրենց դիվանագիտությունը փաթաթել բոլոր ժողովուրդների վզին: Նրա այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գասսը Թեհրանին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ: