Մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում սխալմամբ բանտերից ազատ են արձակվել 69 բանտարկյալներ:

Տվյալները հրապարակվել են Բրիտանիայի բանտային ծառայության տրամադրած վիճակագրությունից հետո:

Ըստ այդ վիճակագրության` 63 բանտարկյալներ սխալմամբ ազատ են արձակվել Անգլիայի եւ Ուելսի բանտերից, եւս 6 «երջանիկներ» ազատվել են Շոտլանդիայի ուղղիչ գաղութներից: Այս թվերը երկու անգամ ավելի են, քան նախորդ երկու տարվա վիճակագրությունը: Ազատ արձակվածների շարքում են  39 հանցագործներ, ովքեր պատժվել էին բռնության, մարդկանց վրա  հարձակվելու կամ թալանի համար:

«Սխալ բանտարկյալների» մեծ մասին ոստիկանությունը հետ է վերադարձրել բանտեր, սակայն 5 հանցագործներ դեռ շարունակում են մնալ ազատության մեջ: