Ստամբուլում դեկտեմբերի 16-ի երեկոյան սեփական ավտոմեքենայում հայտնաբերվել է Իսրայելական El AL ավիաընկերության թուրքական ներկայացուցչության գլխավոր տնօրենի` 40-ամյա Մոշե Քոենի դին:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քոենն ինքնասպան է եղել իր ատրճանակով:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է մահվանից առաջ կնոջը գրված հաղորդագրություն, որտեղ Քոենը ներողություն է խնդրում ընտանիքից:

Ներկայումս փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում: Քոենն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: