«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Hi-Line ծառայության գործարկման մասին: Եղվարդը Հայաստանի 39-րդ քաղաքն է, որտեղ հասանելի է Hi-Line լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունը:

«Մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցի աշխարհագրությունը, Հայաստանի շրջանների բնակիչներին հնարավորություն ընձեռելով ստանալ արագ եւ հուսալի Ինտերնետ կապ դեպի համաշխարհային ցանց», - նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:  “ԱրմենՏել” ՓԲԸ-ն Hi-Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Hi-Line ծառայության միացման եւ սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով: